Կա մի կետ, որից հետո հիասթափությունը դադարում է լինել պարզապես քաղաքական զգացողություն։ Այն դառնում է հոգեվիճակ։ Դառնում է լուռ, ծանր բեռ, որը մարդն իր հետ տանում է աշխատանքի, տուն, ընկերների հետ հանդիպումների, նույնիսկ՝ քնի մեջ...
Այս ընտրությունների արդյունքները շատերին դուր չեն գալիս, բոլորս էլ հասկանում ենք, որ եղել են կեղծիքներ, ճնշումներ, սպառնալիքներ, վարչական ռեսուրսի կիրառում...
Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով կդառնա պատգամավոր։ Ինձ հետաքրքրում է իշխանության լեգիտիմության վերաբերյալ հարցերին արձագանքելու իրատեսական և արդյունավետ ճանապարհը...
Նախ՝ երբ մարդը հաղթում է, սովորաբար սպասում է արդյունքներին։ Իսկ երբ մարդը վախենում է արդյունքներից, սկսում է արդյունքներից առաջ իրեն հաղթող հայտարարել...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...